ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+27 °C
Էդգար Ղազարյանը հանրային հանդիպման է հրավիրում Նիկոլ Փաշինյանին. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
15:08, 04.05.2021 | mamul.am
2556 | 0

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը Կառավարության շենքի մոտ է:

Հիշեցնենք՝ ավելի վաղ նա հայտնել էր, որ ՀՀ կառավարության թեժ գծի միջոցով փոխանցել է հետևյալ բովանդակությամբ գրություն. «Եթե ՀՀ նախկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր կողմից ներկայացված և Հանրապետության նախագահի կողմից ընդունված հրաժարականից, ինչպես նաև 2021 թվականի մայիսի 3-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ՀՀ վարչապետի պաշտոնում չընտրվելուց հետո դեռևս հաճախում է նախկին աշխատավայր, ապա խնդրում եմ նրան փոխանցել 2021 թվականի մայիսի 4-ին ժամը 15.00-ին կառավարության շենքի բակում հանրային հանդիպման իմ հրավերը։ Հանդիպման նպատակն է քննարկել իր գործունեությունների սահմանադրականության և տրամաբանությանը վերաբերող հարցեր»։

Տեղեկացնենք, որ մոտ մեկ ժամ սպասելուց հետո Կառավարությունից որևէ մեկը չիջավ ու որևէ արձագանք չեղավ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր