ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«ԵԽ պատգամավորները դիմել են Շառլ Միշելին՝ հարկադրելու Ադրբեջանին ազատ արձակել հայ ռազմագերիներին». Արման Եղոյան
17:00, 04.05.2021 | mamul.am
1848 | 0

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցով հիմնական զեկուցող Անդրեյ Կովաչևը, ԵԽ պատգամավորներ Ֆրանսուա-Քսավիե Բելամիի և Լուկաս Ֆուրլասի հետ նախաձեռնել և 119 այլ պատգամավորների հետ դիմել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին` հարկադրելու Ադրբեջանին ազատ արձակել այնտեղ պահվող հայ ռազմագերիներին:

Պատգամավորները նշել են, որ խոսքը, մասնավորապես, այն 72 անձանց մասին է, ում գերեվարման փաստն Ադրբեջանն ընդունում է, ինչպես նաև՝ այն 112 անձանց մասին, ում վերաբերյալ Ադրբեջանը չի տրամադրում որևէ տեղեկություն և այն 61 անձանց մասին, ում գերեվարման փաստը թեև Ադրբեջանը հերքում է, սակայն նրանց մասին առկա են հակառակն ապացուցող փաստեր»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր