ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 512.01, EUR 611.34, RUB 7.05, GBP 714.82
+16 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+27 °C
«Գերության մեջ խոշտանգմամբ սպանված քաղաքացիական անձանցից չորսը կանայք են ՝ Էլենան, Էլլան, Անահիտը և Նինան»․ Սրբուհի Գրիգորյան
17:32, 04.05.2021
3875 | 0

«Այս օրերին Ադրբեջանը շուրջ 19 հայ գերեվարված քաղաքացի է խոշտանգելով սպանել»,- այսօր՝ ԱԺ հայտարարությունների ժամին ելույթ ունենալիս միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանում հայ գերիների սպանությանը՝ հայտարարեց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը։

«Խոշտանգմամբ սպանված 12-ը քաղաքացիական անձինք են՝ մարդիկ, ովքեր չեն հեռացել իրենց տներից, զենք ու զինամթերք չեն ունեցել, այլ ուղղակի իրացրել են իրենց ապրելու իրավունքը։ Սպանված քաղաքացիական անձանցից չորսը կանայք են ՝ Էլենան, Էլլան, Անահիտը և Նինան․․․ Դա՞ է ադրբեջանցի զինվորի առաքելությունը՝ սպանել անպաշտպան կանանց»,- ասաց պատգամավորը։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր