ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Նյու Ջերսիի բնակիչներին մի բաժակ գարեջուր են խոստացել #COVID_19-ի դեմ պատվաստվելու դիմաց
18:24, 09.05.2021 | mamul.am
5894 | 0

Ամերիկյան Նյու Ջերսիի նահանգապետ Ֆիլ Մըրֆին մեկ բաժակ գարեջուր է խոստացել նահանգի յուրաքանչյուր չափահաս բնակչի, ով մայիսին կպատվաստվի կորոնավիրուսի դեմ:
«Մենք սկսում ենք մեր «Shot and a Beer» («պատվաստում և գարեջուր») ծրագիրը, որը 21 և ավելի բարձր տարիքի բնակիչներին խրախուսում է պատվաստվել։ Նյու Ջերսիի ցանկացած բնակիչ, ով պատվաստանյութի առաջին չափաբաժինը կստանա մայիսին և պատվաստումը հաստատող փաստաթուղթ կներկայացնի ծրագրին մասնակցող գարեջրատանը, կստանա անվճար գարեջուր»,-Twitter-ում գրել է նահանգապետը՝ կցելով գարեջրատների ցուցակը:
Սակայն Twitter-ի ոչ բոլոր օգտատերերն են աջակցել իշխանությունների նման որոշմանը։ Ոմանք, օրինակ, հրապարակման տակ ափսոսանք են հայտնել՝ բնակիչներին ալկոհոլով «կաշառելու»՝ իշխանությունների մտադրության կամ նշված գարեջրատուն այցելել չցանկանալու համար։
Ակցիայի նպատակը նահանգում պատվաստումների թվի ավելացմանն է ուղղված։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր