ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +24 °C Վաղը`+27 °C
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց զինծառայությունից խուսափածների նկատմամբ համաներում կիրառելու նախագիծը
10:52, 05.05.2021 | mamul.am
4122 | 0

ԱԺ-ը առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության ներկայացրած օրինագիծը, որով առաջարկվում է համաներում կիրառել զինվորական ծառայությունից խուսափած և 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված քաղաքացիների նկատմամբ:

Նախագծով առաջարկվում է համաներում կիրառել մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը 27 տարին լրացած շարքային, 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած և ՀՀ քրեական օրենսգրքի միայն 327-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված անձանց նկատմամբ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր