ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Անօթևան մնացած քաղաքացիների բնակավորման խնդիրը պիտի լինի պետության առաջնահերթությունը». Սենոր Հասրաթյան
17:41, 05.05.2021 | mamul.am
1355 | 0

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մենք ունեցել ենք Հայրենիք՝ մեծ ու անծայրածիր, անգամ, ասում են՝ ծովից ծով... Հետո այդ Հայրենիքը դարերի հարվածներից քերվելով՝ մաշվել և դարձել է ավելի փոքր, գրեթե մի մատնաչափ... Հերիք չէ, փոքրացել է, ժամանակ առ ժամանակ կորցրել է նաև ինքնուրույնությունը... Կորցրել է, որովհետև մոռացել է իր ներսի ամրության մասին և հայացքով շրջվել մե՛կ դեպի հյուսիս, մե՛կ դեպի արևմուտք... Կորցրել է, որովհետև, երբ թշնամին զավթել է մեր գյուղն ու քաղաքը, նրանց փոխարեն նորն ենք կառուցել, բայց արդեն ոչ թե իր նախկին տեղում, այլ Հայրենիքից մնացած մի փոքր հատվածում... Արդյունքում ունեցել ենք ՆՈՐ բայազետներ, ՆՈՐ գետաշեններ, ՆՈՐ ավետարանոցներ, ՆՈՐ թաղավարդներ... Ու այդպես շարունակ, ՆՈՐԱՆԱԼՈՎ՝ փոքրացել և դարձել ենք մի մատնաչափ...

Հ. Գ. Միանշանակ է, որ բռնատեղահանման արդյունքում այսօր անօթևան մնացած քաղաքացիների բնակավորման խնդիրը կա ու պիտի լինի պետության թիվ մեկ առաջնահերթությունը, բայց դա ամենևին չի նշանակում, որ այդ խնդիրը լուծելով՝ մենք պետք է մարդու մեջ թուլացնենք վաղ թե ուշ իր ծննդավայր վերադառնալու հույսն ու վճռականությունը... Գոնե այս անգամ մենք դա չպետք է անենք... Հայը պետք է հավատա իր ուժերին և գործի հանուն վերադարձի...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր