ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Իրանում կորոնավիրուսի դեմ սեփական պատվաստանյութը հաջողությամբ փորձարկել են մարդկանց վրա
12:44, 05.05.2021 | mamul.am
2903 | 0

Իրանը հայտարարել է մարդկանց վրա կորոնավիրուսի դեմ սեփական «Ֆահրա» պատվաստանյութի հաջող փորձարկման մասին, որն անվանվել է անցյալ տարի զոհված իրանցի առաջատար ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեի պատվին: Որպես կամավոր դեղամիջոցի փորձարկման համար հանդես է եկել գիտնականի որդին, հաղորդել է IRNA գործակալությունը:

Մարտին սկսվել են այդ դեղամիջոցի առաջին կլինիկական փորձարկումները, որը մշակվել է Իրանի պաշտպանության նախարարությանը կից հետազոտությունների կենտրոնում:
Իրանում կորոնավիրուսի դեմ մի քանի սեփական պատվաստանյութ է մշակվել։ Ապրիլի վերջին սկսվել է COV Iran Barakat դեղամիջոցի փորձարկման 3-րդ (եզրափակիչ) փուլը։ Այդ պատվաստանյութը կարող է հավանության արժանանալ մայիսին, իսկ սեփական մշակման մյուս դեղամիջոցները՝ ևս 2-3 ամիս հետո:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր