ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Իմքայլական պատգամավորը սկանդալ է սարքել սթրիփ-ակումբում, որտեղից նրան խայտառակ կերպով վռնդել են
16:04, 05.05.2021 | mamul.am
4678 | 0

168.am-ը գրում է. «Շիրակի մարզի իշխանական ճամբարից թիվ մեկ «հարց լուծող», իմքայլական երեսփոխան Կարեն Սարուխանյանի արկածները մարզում նոր փուլ են թևակոխում:

Տարբեր կադրային հարցեր լուծելու, այդ ճանապարհին ոչնչի առջև կանգ չառնելու, ինտրիգներ հյուսելու, մորեղբոր, հորեղբոր տղաներին ու հարսներին, քույրերին ու եղբայրներին, իրեն ցանկալի մարդկանց պաշտոնների նշանակելու ընդմիջումներին Կարեն Սարուխանյանը, պարզվում է, սիրում է սթրիփթիզ ակումբներ հաճախել:

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ մոտ 10 օր առաջ Գյումրիի սթրիփ ակումբներից մեկում գիշերն իր հանգիստն անցկացնող Կարեն Սարուխանյանն իր մի քանի ընկերների հետ, որոնց մեջ է եղել նաև Գյումրիում հայտնի «Լիժնիկ Սլո» մականունով հայտնի անձնավորության որդին, սկանդալ է սարքում, որի արդյունքում իմքայլական պատգամավորին ընկերների հետ միասին խայտառակ կերպով վռնդում են ակումբից:

Վստահաբար այդ ակումբի տեսախցիկները շատ ուշագրավ կադրեր ունեն տվյալ «դաստիարակչական միջոցառումից», և դեպքով հետաքրքրված անձինք, անշուշտ, կարող են շատ մեծ ցանկության դեպքում «վայելել» դրանք:

Գյումրիի՝ մեր հավաստի աղբյուրների պնդմամբ՝ հիշյալ «Լիժնիկ Սլո» մականունով քաջ հայտնի անձը նախկինում գյումրեցի պատգամավոր Վարդևան Գրիգորյանի շրջապատից է եղել, իսկ այսպես կոչված հեղափոխությունից հետո լծված է եղել իշխանություններին սպասարկելուն»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր