ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Վերջին ամիսներին ահագնացող տեմպերի է հասել ավտոմեքենաների զույգ պետհամարանիշերի գողությունը»․ Պապոյանը՝ Ավինյանին
17:36, 05.05.2021 | mamul.am
2415 | 0

Այսօր՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն անդրադարձավ ավտոմեքենաների պետհամարանիշերի գողության դեպքերին։ Պապոյանը հետաքրքրվեց՝ արդյոք Կառավարությունը օրենսդրական փոփոխություններ նախատեսո՞ւմ է, թե՞ ոչ։

«Ես գիտեմ, որ ոստիկանությունն ակտիվ աշխատում է այս ուղղությամբ այլ մարմինների հետ, և որոշ լուծումներ են առաջարկվում»,- ի պատասխան պատգամավորի հարցին՝ ասաց փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը։

«Տարբերակներից մեկը չիպերով պետհամարանիշերի տրամադրումն է, որի դեպքում հնարավոր կլինի ֆիքսել պետհամարանիշի գտնվելու վայրը»,- նշեց նա։

«Կարծում եմ՝ ոստիկանությունը սեղմ ժամկետում տվյալ հարցի լուծման համար նախաձեռնությամբ հանդես կգա, և մենք էլ հնարավորինս հրատապ ռեժիմով կառաջարկենք ԱԺ-ին հարցը քննարկել»,- հավելեց Ավինյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր