ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Սերժ Սարգսյանն ավելին էր տալիս Ադրբեջանին, բայց Ադրբեջանն ասաց՝ ո՛չ»․ Փաշինյանը՝ Ուրիխանյանին
17:52, 05.05.2021 | mamul.am
5674 | 0

Այսօր՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, դիմելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում մեղադրանքներ է հնչեցրել Նիկոլ Փաշինյանի հասցեին, ըստ որոնց՝ Փաշինյանը տապալել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ընթացող բանակցային գործընթացը։

«Սերժ Սարգսյանը 2016 թվականի նոյեմբերի 17-ին «Россия» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում բառացի ասում է, որ իրենք պատրաստ էին 7 շրջանները հանձնել Ադրբեջանին, բայց Ադրբեջանն ասում է՝ ո՛չ, ավելին պետք է տաք»,- պատասխանեց Փաշինյանը։

«Սերժ Սարգսյանն ավելին էր տալիս Ադրբեջանին՝ Ղարաբաղի կեսն էլ, բայց Ադրբեջան էլի ասում էր ոչ․․․ հո դավաճան ասելով չի, թող ապացուցեն»,- հավելեց վարչապետի պաշտոնակատարը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր