ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«Իմ կողմից նշանակված 2 պաշտոնյա արդեն բանտում են». Նիկոլ Փաշինյան
19:00, 05.05.2021 | mamul.am
5772 | 0

«ՀՀ իրավապահները երբեմն կոռուպցիոներների նկատմամբ անհարկի ներողամտություն են դրսևորում»,- այսօր ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով ԼՀԿ-ական անդամ Արմեն Եղիազարյանի` Հաշվեքննիչ պալատի վերջին բացահայտումների մասին հարցին։

«Ողջունում եմ Հաշվեքննիչ պալատի բացահայտումները և հույս ունեմ, որ դուք էլ կհետևեք, որ արվի պատշաճ քննություն և բոլոր մեղավորները ենթարկվեն քրեական պատասխանատվության»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ անգամ իր կուսակիցների թույլ տված չարաշահումների նկատմամբ ներողամտություն չի դրսևորել։

«Իմ կողմից նշանակված երկու պաշտոնյա արդեն 1.5 տարի բանտում են, կաշառք վերցնելու, ատկատներ անելու համար` իմ քաղաքական թիմի անդամ, իմ քաղաքական մերձավոր ու իմ կողմից նշանակված մարդ»,- ասաց Փաշինյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր