ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Լևոն Տեր-Պետրոսյանը որոշել է փորձել ավազակապետական հեղափոխություն անել». Փաշինյան
19:08, 05.05.2021 | mamul.am
4953 | 0

«ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը որոշել է փորձել ավազակապետական հեղափոխություն անել»,- ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով ՀՀ առաջին նախագահի հայտարարությանը։

«Լևոն Տեր-Պետրոսյանն իր ընդդիմադիր քաղաքական գործունեության ընթացքում 2 անգամ փորձել է իշխանափոխություն կամ հեղափոխություն անել. առաջինը 2008-ի ժողովրդավարական հեղափոխությունն է, որը չստացվեց, երկրորդն էլ բուրժուադեմոկրատականն էր, որի ճակատագիրը բոլորիս հայտնի է։ Վստահեցնում եմ` ավազակապետական հեղափոխությունն էլ չի ստացվելու: Փաստորեն, միակ բանը, որ քաղաքական գործունեության ընթացքում Տեր-Պետրոսյանին նախկինում մեծ ճշգրտությամբ հաջողվել է, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին իշխանության բերելն ու իշխանության պահելն էր»,- ասաց Փաշինյանը

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր