ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Ոստիկանները հայ ժողովրդին «կալցո»-ի մեջ են առել՝ Լավրովին պաշտպանելու համար». Վահագն Ավագյան
20:12, 05.05.2021 | mamul.am
3723 | 0

Քիչ առաջ Գարեգին Նժդեհի արձանի հարևանությամբ ընդդեմ Լավրովի այցի իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ վիճաբանություն տեղի ունեցավ Ազգային ժողովրդավարական բևեռի անդամների և ոստիկանների միջև:

«Այդ ոստիկանները Լավրովի պլանի համապատասխան պատերազմի ժամանակ փախել էին, զենքերը վայր էին դրել և էսօր եկել են էստեղ Լավրովին հայ ժողովրդից պաշտպանելու համար: Հայ ժողովրդին «կալցո»-ի մեջ են առել՝ Լավրովին պաշտպանելու համար»,- հայտարարեց ԱԺԲ անդամ Վահագն Ավագյանը:

Նա հայտնեց, որ ոստիկաններն ԱԺԲ-ին խնդրում էին, որ չվիրավորեն իրենց. «Եթե դա վիրավորում է ոստիկանությանը, ուրեմն դուք ձեր տեղում չեք, հարգելիներս: Մենք իրականությունն ենք ասում, եթե դա ձեզ համար վիրավորական է, ուրեմն փոխեք ձեր կյանքը»,- հայտարարեց Ավագյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր