ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Վրաստանի վարչապետը հանդիպել է Ալիևի հետ
20:16, 05.05.2021 | mamul.am
2972 | 0

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի պաշտոնական այցը Բաքու սկսվել է Ադբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմամբ: Կողմերը շեշտել են երկու երկրների ռազմավարական գործընկերության և բարեկամական հարաբերությունները, կարևորել են համատեղ ջանքերով իրականացվող տարածաշրջանային նշանակության հաջողված ծրագրերը:

Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»։

Ալիևը նշել է, որ Ադրբեջանը մինչ այժմ շարունակում է մնալ Վրաստանի տնտեսության խոշորագույն ներդրողներից մեկը:

Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահին հյուրընկալության համար և հրավիրել Վրաստան:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր