ՄԱՄՈՒԼ.ամ
10
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 490.93, EUR 583.32, RUB 6.74, GBP 683.08
+23 °C, +21 °C ... +34 °C Վաղը`+36 °C
Բացահայտվել է արքայազն Ֆիլիպի մահվան պատճառը
21:36, 05.05.2021
4760 | 0

Էդինբուրգի դուքսի մահվան վկայականում նշվել է, որ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդ-ի ամուսինը 99 տարեկան հասակում մահացել է «ծերությունից», հաղորդում է Daily Mail-ը:
Ծերությունը կարող է համարվել մահվան հիմնական պատճառ, եթե այդ պահին հանգուցյալն ավելի քան 80 տարեկան է եղել, և եթե երկար ժամանակ հիվանդի մասին հոգացող բժիշկը ֆիքսել է նրա առողջության աստիճանաբար անկումը, նշում են բրիտանական ԶԼՄ-ները:
Արքայազն Ֆիլիպի մահվան վկայականում նշվում է նրա հունական ծագումը, ինչպես նաև նրա ամբողջական անունը՝ «Նորին թագավորական մեծություն Արքայազն Ֆիլիպը, Էդինբուրգի դուքսը, նախկինում հայտնի Հունաստանի և Դանիայի արքայազն Ֆիլիպոսն, ավելի վաղ հայտնի էր որպես Ֆիլիպ Մաունթբեթեն»:
Մեծ Բրիտանիայի թագուհու ամուսինն՝ արքայազն Ֆիլիպը, ապրիլի 17-ին հուղարկավորվել է Վինձորի դղյակում գտնվող Սուրբ Գեորգիի մատուռում:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր