ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Լևոն Տեր-Պետրոսյանը մեկ կրակոցով փորձում է դաշտը մաքրել նախկին հանցավոր և ներկա անմեղսունակ առաջնորդներից». Մ. Նիգոյան
00:28, 06.05.2021 | mamul.am
3551 | 0

Հայաստանի մշակութային հիմնադրամի գլխավոր տնօրեն Մանուկ Նիգոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. « Տեր-Պետրոսյանն իրեն բնորոշ խոհեմությամբ և միջակությունների համար դժվարամարս հնարամտությամբ իր հավանաբար վերջին՝ կարևորագույն ծառայությունն է մատուցում հայ ժողովրդին և Հայաստանին, նա մեկ կրակոցով փորձում է քաղաքական դաշտը մաքրել նախկին հանցավոր և ներկա անկարող, անմեղսունակ ռեժիմների առաջնորդներից։ Եվ որպես իրական առաջնորդ, նա այդ պատերազմին մղվում է առաջին շարքում կանգնած ինքնազոհաբերության պատրաստ մարտիկի կեցվածքով։ Այլ կերպ ասած, Տեր-Պետրոսյանը որպես նախորդող էպոխայի առաջնորդ փորձում է սկիզբ դնել նոր էպոխային՝ նոր գործիչներով»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր