ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Այս շունը շարունակում է այսպես անմեղ տեսքով մարդկանց հոշոտել». արմավիրցիներն ահազանգում են, քաղաքապետարանը՝ լռում
00:24, 06.05.2021 | mamul.am
5821 | 0

Արմավիրցի Անի Հովհաննիսյանն ահազանգում է. «ԽԻՍՏ ԶԳՈՒՇԱՑԵ՛Ք, ՀԱՐԳԵԼԻ ԱՐՄԱՎԻՐՑԻՆԵՐ ԵՎ ԱՐՄԱՎԻՐԻ ՓՈՂՈՑՆԵՐՈՎ ՔԱՅԼՈՂ ՄԱՐԴԻԿ։
Մեզանից յուրաքանչյուրը, այդ թվում նաև երեխաները, փաստորեն ոչ միայն ապահովագրված չէ թափառող կենդանիների հանկարծակի հարձակումից, այլ նաև շատ հանգիստ անտարբերության է մատնվում։
Այս անմեղ թվացող շունը, որին հաճախ հանդիպում էի Վարչության տարածքում, շատ հանկարծակի հարձակվեց վրաս ճիշտ այն ժամանակ, երբ լուսացույցի ներքո փողոցն էի հատում։ Արդյունքում պատռեց զգեստս, երկրորդ հարձակումով էլ կծեց ոտքս։ Ես նույնիսկ չէի էլ նկատել, որ այդտեղ շուն կար։ Ուզում էի հասցնել լուսացույցի տակով ճիշտ անցնել, երբ այդ գազանը սուսիկ֊փուսիկ, առանց ձայնի հետևիցս հարձակվեց։ Առաջին հարձակումից միայն զգեստս մնաց նրա բերանը։ Բայց դա բավական չէր, փողոցի դեղին գծի վրա հասավ ոտքիս։ Երբ դիմեցի հիվանդանոց, պարզվեց, որ նույն օրվա մեջ ես երրորդ զոհն եմ։ Հաջորդ օրը եղբայրս նույն տարածքում տեսել էր շանը, վարչության աշխատակիցներին տեղեկացրել էր կատարվածի մասին, նրանք ասել էին, որ այո, գիտենք, առաջին դեպքը չի։ Շատ են դիմել նույն շան բողոքով։ Հորդորել են եղբորս դիմել Քաղաքապետարան։ Ես այսօր ուղղակի ի վիճակի չէի քաղաքապետարան գնալու` վնասվածքի պատճառով։ Բայց պարզվեց, որ նույն շան խնդրով արդեն դիմողներ եղել են։ Արդյունքում` այս շունը շարունակում է այսպես անմեղ տեսքով մարդկանց հոշոտել։
Խոսքս ուղղում եմ վերջին ժամանակներում կենդանիների իրավունքների պաշտպաններին.
Հարգելիներս, ես ինքս միշտ, դեռ փոքրուց շատ եմ սիրել ու սիրում եմ կենդանիներ, հատկապես` շներ ու կատուներ։ Ես միշտ զգուշացել եմ թափառող, անտուն շներից, բայց երբեք չեմ վախեցել նրանցից։ Երեխաներին միշտ սովորեցրել եմ, որ եթե դու շանը չվնասես, եթե նրանից չվախենաս,, քեզ չի կծի։ Բայց այսօր ես ուղղակի շփոթված եմ ու շատ֊-շատ մտահոգ։ Հարգելի պատկան մարմիններ.
ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ.
Փրկեք անմեղ մարդկանց գազազած, թափառող շներից։ Ես խիստ կասկածում եմ, որ այդ շունն ստացած կլինի համապատասխան պատվաստումներն ու մարդկային կյանքերի համար ավտանգ կլինի, ես դեռ չգիտեմ` ինչ կլինի ինձ հետ։ Բայց գոնե հիմա քայլեր ձեռնարկեք, որ այսքանից հետո էլ ոչ մեկ չտուժի այդ և նման այլ շների պատճառով։
Ի դեպ` նկարն արել եմ կծելուց հետո, երբ կանգնեցի տարածքում և մոտ 10-15 րոպե սթրեսային վիճակից խելքի չէի գալիս։ Իսկ նա հարձակվելուց հետո հանգիստ պառկեց էդտեղ` ասես ոչինիչ չի եղել»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր