ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Հիշո՞ւմ եք, թե ում կողմից վաճառվեցին մեր լեռնահանքային խոշորագույն պետական ձեռնարկությունները». բնապահպան
03:08, 07.05.2021 | mamul.am
4061 | 0

Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեսբուքյան իր էջում գրել է. «Պղնձի մեկ տոննայի միջազգային գինը հատեց 10 հազար ԱՄՆ դոլարի սահմանագիծը։ Իսկ հիշո՞ւմ եք, թե երբ, ում կողմից ու ինչ հիմնավորումով վաճառվեցին մեր լեռնահանքային խոշորագույն պետական ձեռնարկությունները՝ Քաջարանի, Ագարակի, Կապանի, Ախթալայի, Ալավերդու։
Այդ բոլոր կոմբինատները դառան 100 տոկոսով մասնավոր սեփականություն Քոչարյանի օրոք՝ 2000-ականների սկզբին, երբ պղնձի մեկ տոննան արժեր 2-3 հազար դոլար, իսկ նրանց գլխավոր հիմնավորումն ու կանխատեսումը հետևյալն էր․
- Պղնձի համաշխարհային գները կնվազեն և այդ պատճառով կոմբինատները գնալով կկորցնեն իր գրավչությունը:
Այսպես ունեզրկվեցին պետությունն ու նրա քաղաքացիները, իսկ մետաղների գներն իջնելու փոխարեն 3-4 անգամ աճեցին՝ հարստացնելով հանքահենների գրպանները, որոնք այսօր կրկին վերակենդանացել են, կուսակցություններ են բացում ու Քոչարյանի գլխավորությամբ և մեզանից գողացված ընդերքի հարստություններից ստացած շահույթով քաղաքական հայտ են ներկայացնում։
Իսկ 2018թ-ի մայիսից հետո ապիկար, ապաշնորհ նոր կառավարությունն այդպես էլ չկարողացավ կամ չուզեց որևէ լուրջ քայլ անել մետաղական հանքահանման ոլորտի հարցերը ի շահ պետության լուծելու ուղղությամբ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր