«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը երեկ չկարողացավ զսպել իր հակակրանքը ՄԻՊ Արման Թաթոյանի նկատմամբ։ Գաղտնիք չէ, որ հատկապես պատերազմից հետո ՄԻՊ-ը Հայաստանում դարձել է միակ աշխատող կառույցը, և Թաթոյանի արածը նկատելի է՝ իշխանությունների անգործության ֆոնին, և նրա հեղինակությունը խիստ բարձրացել է։ Իշխանականները սա ծանր են տանում և հրապարակավ քննադատում են Թաթոյանին։ Երեկ ՄԻՊ տարեկան հաշվետվության քննարկումն անցավ կիսադատարկ դահլիճում։ Իմքայլականների դատարկ աթոռները դրա վառ ապացույցն էին։ Թաթոյանի մոլեռանդ քննադատ Մարիա Կարապետյանն ԱԺ ամբիոնից փորձեց սևացնել օմբուդսմենի աշխատանքը՝ նրան մեղադրելով մեդիատեռոր իրականացնելու մեջ։ Ի պատասխան, Թաթոյանը հիշեցրեց Կարապետյանի ելույթը։ Միրզոյանը շարունակեց, թե ի՞նչ կապ ունի Հ1-ն իշխանության հետ։ Հաշտարարի դերը ստանձնած Անդրանիկ Քոչարյանը Թաթոյանին ուղեկցեց իր աշխատասենյակ։ Մեր տեղեկություններով, տևական ժամանակ է՝ Արման Թաթոյանը մտածում է հրաժարական տալու մասին։ Նա մի շարք առաջարկներ է ստացել՝ մեծ քաղաքականություն մտնելու»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: |