Մայիսի 7-ին՝ ժամը 06։17-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ադոնցի փողոցի թիվ 17 շենքի 7-րդ հարկից քաղաքացի է ընկել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Շենքի բակում հայտնաբերվել է նույն շենքի 10-րդ հարկի բնակիչ Ս․ Ս-ի (ծնված 1947թ․) դին։ Փրկարարները սահմանազատել են տարածքը և քաղաքացու դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ |