ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+24 °C
«Ձեզ հայելիներ ենք պետք, որ տեսնեք՝ որքան կամազուրկ եք». Բաբաջանյանը՝ իշխող խմբակցությանը
11:00, 07.05.2021 | mamul.am
3470 | 0

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն այսօր ամբիոնից քննադատեց իշխող խմբակցության պատգամավորներին՝ վերջիններին անվանելով կամազուրկ, իսկ նրանց ելույթները որակեց անբովանդակ:

«ԱԺ աշխատակազմին պետք է խնդրել, որ իշխող խմբակցության պատգամավորների աշխատասենյակներում հայելիներ տեղադրեն: Ձեզ հայելիներ են պետք, որպեսզի դուք հասկանաք, թե ինչքան անբովանդակ են ձեր հայտարարութունները, հանձնառությունները, և թե որքան կամազուրկ եք դուք, և թե ինչպես ենք մենք այս իրավիճակում հայտնվել՝ այդ բովանդակության չգոյության և այդ կամքի բացակայության պատճառով»,- իր ելույթի ժամանակ հայտարարեց Արման Բաբաջանյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր