ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+3 °C, +3 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Թոխյանը, Գյուլումյանն ավելի որակյալ որոշում կկայացնեին, քան՝ ձեր պաշտպանած Շաթիրյանը, Վաղարշյանը և Խունդկարյանը». Բաբաջանյան
11:24, 07.05.2021 | mamul.am
2125 | 0

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը խորհրդարանում հայտարարեց, որ ՍԴ անդամները Սահմանադրությանը ծառայելու և այն պաշտպանելու փոխարեն իրենց վստահված լիազորությունները ծառայեցրել են սահմանադրական կարգի տապալմանն ու դրա դեմ հանցավոր արարքներ կատարելուն:

««Մարտի 1»-ի գործով ՍԴ-ի անունից հանդես եկող այդ խմբակը, որի առնվազն երեք անդամներին մենք անցյալ տարի աշնանը ձեր ձեռքով ուղարկեցինք դատարան, «Մարտի 1»-ի գործով հանդես եկան մի որոշմամբ, որը որևէ պատճառաբանություն, որևէ հիմնավորում չունի և չի դիմանում որևէ քննադատության: Թերևս ֆելիքս Թոխյանը, Ալվինա Գյուլումյանը շատ ավելի որակյալ որոշում կկայացնեին, քան՝ ձեր պաշտպանած Շաթիրյանը, Վաղարշյանը և Խունդկարյանը: Այդ որոշումը դատարանի անդամները կայացրել են՝ առաջնորդվելով բացառապես քաղաքական նպատակահարմարությամբ. դատավորներից յուրաքանչյուրն առանձին ունեցել է իր քաղաքական շահը և շատ կոնկրետ մասնակցություն՝ այդ որոշման մեջ»,- հայտարարեց Բաբաջանյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր