ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չի բացառել, որ Վաշինգթոնը կարող է լրացուցիչ ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային: «Մենք դիտարկում ենք, թե ինչ լրացուցիչ օգնություն՝ բացի այն զգալի օգնությունից, որը մենք արդեն ցուցաբերել ենք, օգտակար կլիներ Ուկրաինայի համար: Այդ հարցը շատ ակտիվ քննարկվում է»,- ասել է Բլինքենը։ Նա Պենտագոնին համարել է Ուկրաինայի գլխավոր գործընկերը, սակայն պատասխան չի տվել այն հարցին, թե պատրա՞ստ է արդյոք ԱՄՆ-ը բավարարել Ուկրաինայի տարածքում Patriot հրթիռային համալիրների տեղակայման մասին Կիևի խնդրանքը: |