ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 480.82, EUR 564.15, RUB 6.60, GBP 658.77
+17 °C, +12 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Վերջին 3 շաբաթվա ընթացքում 3-րդ անգամ Փաշինյանը Կրեմլին բողոքել է ինձնից»․ Գաբրիելյանով
12:44, 07.05.2021
4131 | 0

Ռուսաստանահայ լրագրող, հրատարակիչ Արամ Գաբրիելյանովը Telegram-ալիքում գրել է․ «Վերջին 3 շաբաթվա ընթացքում 3-րդ անգամ Նիկոլ Փաշինյանը Կրեմլին բողոքել է ինձնից։ Ասում է, որ ես նրան վարկաբեկում եմ, փնովում և նման այլ բաներ։ Վերջին վարկածն այն է, որ ես այդ ամենն անում եմ Ադրբեջանի շահերից ելնելով, որպեսզի խանգարեմ Նիկոլ Վովաևիչին բարեկամանալ Ռուսաստանի հետ։

Հաշվի առնելով, որ և՛ պարոն Փաշինյանը, և՛ ես լրագրող ենք, պաշտոնապես հայտարարում եմ, որ պատրաստ եմ ցանկացած ժամանակ գալ Երևան և ուղիղ եթերում բանավեճ կազմակերպել Նիկոլի հետ։ Եվ այդ ժամանակ կտեսնենք, թե ով է սադրիչն ու գործակալը։

Սպասում եմ Փաշինյանի պատասխանին, եթե նա, ինչպես միշտ, չվախենա»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր