ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Ես միշտ եմ հերոս»․ Հովիկ Աղազարյան
15:20, 07.05.2021 | mamul.am
3206 | 0

Իմքայլական պատգամավոր Հովիկ Աղազարյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնեց, որ «բոլորը պետք է մեծ վստահությամբ լցվեն, քանի որ կորոնավիրուսի դեմ պատվաստումներն անվնաս են»: Որպես ասածի ապացույց՝ մեջբերեց Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի խոսքերը՝ կորոնավիրուսի վերաբերյալ: Լրագրողների հարցին, թե այսինքն անվերապահորեն հավատո՞ւմ է Թորոսյանին, Աղազարյանն ասաց. «Պատկերացրեք, որ հա՛: Սկզբից չէի հավատում, բայց հետո սկսեցի իմ կարծիքը փոխել նրա մասին»:

Պատգամավորը հիշեց դպրոցական տարիները. «Մեզ էլ փոքր ժամանակ որ տանում էին, էտի մի հատ մե՜ծ եսիմ ինչ արարողություն էր. ով որ ուժեղ տղա էր, առաջինն էր էթում պատվաստվելու, որ հերոսանար, բան աներ»: Լրագրողների հարցին, թե «հիմա ինքը հերո՞ս է», պատասխանեց. «Ես միշտ եմ հերոս»:

«Ես միշտ եմ հերոս»․ Հովիկ Աղազարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր