«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայտնի ուժերի կողմից վարձատրվել և վարձատրվում են մարդիկ և ուժեր, որոնք մի քանի տարի առաջ հացի խնդիր ունեին, որոնք ընտանիք պահելու խնդիր ունեին:
Հեղափոխությունը հորիզոններ բացեց սրանց առաջ: Դրանցից ոմանք հայհոյելու համար առատաձեռն են վարձատրվում: Դրանք «էլիտար» վարձկաններ են, որոնք քաղաքի կենտրոնում թանկարժեք գրասենյակներ են վարձել՝ թանկարժեք կահույքով, ավտոմեքենաներ են գնել:
Գլխապտույտ «հաջողություններից» սրանք սանձարձակ ու ագրեսիվ են դարձել, սրանք պատրաստ են ցանկացած հանցագործության: Հարամ փողն այնքան է մթագնել սրանց ուղեղը, որ չեն հասկանում, որ մի օր պատասխան են տալու:
Մյուսները՝ շարքային թափթփուկները բավարարվում են թուլափայով, նույնիսկ՝ մի փոր հացով:
Ամեն ինչ իր տեղն է ընկնելու ու սրանք էլ էշ նահատակ են դառնալու»: