ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստումների շեմն անցել է 10 հազարը. ԱՆ
19:40, 07.05.2021 | mamul.am
1461 | 0

Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր` մայիսի 7-ի դրությամբ, կատարվել է 10281 պատվաստում` թե՛ «ԱստրաԶենեկա», թե՛ «Սպուտնիկ-Վի» պատվաստանյութերով․ տեղեկացնում է ՀՀ ԱՆ-ը։
Հիշեցնենք, որ «ԱստրաԶենեկա»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: Իսկ «Սպուտնիկ-Վի»-ով պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի անձանց, մասնավորապես` 18-ից 54 տարեկան բուժաշխատողների, 18-ից 54 տարեկան քրոնիկ հիվանդների, 18-ից 54 տարեկան սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր