ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Սա նշանակում է հետևյալը․ խելոք կպահեք ձեզ՝ էլի կտանք, ավելի խելոք կպահեք՝ մի 5 հոգի էլ կտանք»․ Վահե Գասպարյան
20:16, 07.05.2021 | mamul.am
4064 | 0

«Երեկ այստեղ էր ՌԴ ԱԳ նախարար Լավրովը։ Նրա այցի կապակցությամբ մեզ վերադարձրեցին 3 գերիների․ անշուշտ մենք ուրախացանք, բայց ինչ է իրականում սա նշանակում։ Սա ապացույց է առ այն, որ տղաներին պահում է հենց ինքը՝ Ռուսաստանը։ Խելոք կպահեք ձեզ՝ էլի կտանք, էլ ավելի խելոք կպահեք՝ էլի մի 5 հոգի կտանք․․․»,- այսօր ԱԺԲ-ի կազմակերպած հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց խորհրդի անդամ Վահե Գասպարյանը։

«Տարիներ շարունակ մեզ ասում էին՝ Ռուսաստանը հզոր է, Պուտինը ուժեղ է, Պուտինն ամեն ինչ կարող է։ Հիմա նրանք 6 ամիս է չեն կարողանում լուծել 200-300 գերիների հարց։ Չեն ցանկանում, նրանց դա պետք չէ»,- կարծիք հայտնեց ԱԺԲ խորհրդի անդամը՝ հավելելով․ «Նրանց այդ տղաները պետք են հաջորդ զիջումները կորզելու համար։ Բազմիցս ասել ենք՝ այդ տղաներն այլևս պատանդ են»,- նշեց նա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր