ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Հանրապետության նախագահի հետ հանդիպման հնարավորությունը Արմեն Սարգսյանի կողմից տապալվեց»․ Էդգար Ղազարյան
21:28, 07.05.2021 | mamul.am
2421 | 0

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, հարգարժան լրագրողներ, ցավոք սրտի, Հանրապետության նախագահի հետ մեր հանդիպման հնարավորությունը Արմեն Սարգսյանի կողմից տապալվեց։ Հնարավոր պատճառներին կանդրադառնանք ավելի ուշ։ Բայց, քանի որ դրանից մեր օրակարգը չի փոխվում, ապա 2021 թվականի մայիսի 8-ին ժամը 15․00-ին բոլորիդ հրավիրում եմ Հանրապետության նախագահի նստավայրի կենտրոնական մուտքի մոտ (ք․Երևան, Բաղրամյան 26) հանրային հանդիպման նպատակով՝ հրապարակային կերպով հնչեցնելու Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ուղղված այն 10 հիմնական հարցադրումները, որոնք պայմանավորված են իր գործողությունների և լիազորությունների հետ՝ կապված վարչապետի պաշտոնից Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո ընթացող հակասահմանադրական և հակաօրինական գործընթացներին և դրանց հնարավոր հետևանքներին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր