ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Մեղադրանք են առաջադրել Իշխան Սաղաթելյանի եղբոր ու զարմիկի նկատմամբ»․ Գեղամ Մանուկյան
21:52, 07.05.2021 | mamul.am
2806 | 0

ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «փաշինյանական ոստիկանական ու քննչական մամլիչը շարունակում է գործել ու ծառայել ոչ թե օրենքին, այլ հայրենադավին՝ ամենայն նվիրվածությամբ։ Այսօր էլ մեղադրանք են առաջադրել Իշխան Սաղաթելյանի եղբոր ու զարմիկի՝ Նաիրիի ու Գուրգենի նկատմամբ։ Է հետո՞։ Քիչ է դա՝ գնդակահարեք բոլորիս միանգամից։ Այս հայրենազրկողը չի հասկանում, որ անզոր է նման կերպ մեզ լռեցնել։ Մեղադրա՛նք առաջադրեք, ձերբակալե՛ք բոլոր դաշնակցականներիս, եղբայրներին, զարմիկներին, որդիներիս (ինչն էլ՝ անում եք), մեկ է, դուք այլևս վերջացած եք։ Դուք շպրտվելու եք պատմության աղբանոցը։ Հա՛, երբեմն էլ պատահաբար միանալու են ձեր ձայնային հաորդագրությունները, որից պարզ կդառնա, ինչպես արդեն դարձավ, թե ինչ անասնական վախ ունեք մեր նկատմամբ։ Դուք ապագան չեք տեսնելու։ Ապագայում չեք լինելու, ապագան էլ ձեզ չի ուզում տեսնել»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր