ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 518.61, EUR 630.16, RUB 7.24, GBP 733.68
+16 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+27 °C
Փաշինյանն ուզում է թուլացնել Տեր-Պետրոսյանի դիրքերը. «Հրապարակ»
09:48, 08.05.2021
1808 | 0

«Հրապարակ»-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանը խնդիր է դրել ՀԱԿ-ի հեղինակավոր մարդկանց իր ճամբար բերել։ Դրանով ուզում է թուլացնել Տեր-Պետրոսյանի դիրքերը, ով վերջերս անխնա քննադատում է իրեն։ Մենք գրել էինք, որ բանակցություններ են ընթանում տնտեսագետ, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանի հետ, սակայն դրանք կարծես հաջողությամբ չեն պսակվել՝ Խաչատրյանը չի պատասխանել Փաշինյանին, իսկ մերձավոր շրջապատը համոզված է, որ նա առաջարկը կմերժի։

Մեզ ասացին, որ Փաշինյանն ուզում է ցուցակի առաջին 2 տասնյակում հեղինակավոր տնտեսագետների և ֆինանսիստների գրել, որ ցույց տա, թե ուժեղ կառավարություն է ձևավորելու, որը կկարողանա տնտեսությունը զարգացնել, ներդրումներ բերել և կյանքը դարձնել բարեկեցիկ»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
) no-repeat center center; width:350px; height:80px; margin: 0 auto;">
դեպի վեր