ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Կենաց ասելը դարձել է նախընտրական քարոզարշավի ստանդարտ». Հայկ Մանասյան
10:20, 08.05.2021 | mamul.am
8725 | 0

Բժիշկ Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չհավատացի, որ նախընտրական խոստումների մեջ Սեֆիլյանը նշում է Նախիջևանի ազատագրումը։
Նայեցի տեսանյութը մինչև վերջ։ Այո, էդպես էլ ասում է։ Ազգ-բանակով ազատագրելու ենք ոչ միայն Շուշին, այլև Գանձակը (Գյանջան-Կիրովաբադը) և Նախիջևանը։
Կենաց ասելը դարձել է նախընտրական քարոզարշավի ստանդարտ։ Ու էս մարդիկ, որ լավագույն դեպքում որպես թամադա կարող են ընդամենը սեղան կառավարել, հավակնում են երկրի ղեկին տիրանալ։
Աչքներիս առաջ, Սյունիքը պոկելու ծրագիր են անկաշկանդ իրականացնում պառակտիչ զույգը՝ Նիկոլ-Քոչ, սա ելել ու լեզվով Նախիջևան է ազատագրում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր