ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Ողորմելի ստատուսներ են տեղադրում Սեֆիլյանի հայտարարության կապակցությամբ». Հայկ Մարտիրոսյան
10:36, 08.05.2021 | mamul.am
33923 | 0

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հրեաները երկու հազար տարի պետություն չունեին: Ոչ միայն պետություն չունեին` այլև սեփական հայրենիքում մի քանի հոգի էին մնացել:
Բայց երկու հազար տարի անընդմեջ Աբ ամսի 9-ին լացում էին պայմանական պատերի մոտ` նշելով Տաճարի կորստյան և երկրից վտարման օրը:
Եվ հրեաները ստացան իրենց Երուսաղեմը:
Հայաստանում ծաղրում են նրանց, որոնք մեր բազում երուսաղեմներն ազատագրելու կոչեր են անում, փորձում ազգի պարտվողական և ինքնաոչնչացման դրսից ներդրված ծրագրավորումը փոխել:
Եվ եթե մենք չենք տրամադրվելու ազատագրել ոչ միայն Արցախը (որ միայն ԼՂԻՄ-ը չէ), Հայաստանի արևմտյան հատվածը, եթե մենք խնդիր չենք դնում կործանելու Կարթագենը, եթե չենք նախապատրաստվում դրան և սկսում ենք ապրել որպես անպատիվ, աներազանք, զիջող ու հոժարաբար բռնաբարման հանձնվող ժողովուրդ` մենք դատապարտված ենք ոչնչացման: Ընդ որում` դաժան ոչնչացման:
Ճանաչեք ազգի և մարդկային տեսակի անպատիվ տականքին այն ողորմելի ստատուսներից, որոնք տեղադրում են Սեֆիլյանի` Արցախն ու Նախիջևանը ազատագրելու հետ կապված հայտարարության կապակցությամբ:
Այդպիսի տականքը տարբեր չէ իշխանություն-տականքից: Եթե անգամ` ընդդիմություն է իշխանություն-տականքին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր