ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Կլինի՞ մի օր, որ չհանդիպենք Հայաստանում տեղի ունեցած կրակահերթերի, ռազբոռկեքի, զոհերի ու վիրավորների մասին լուրերի»․ Տ․ Աբրահամյան
11:32, 08.05.2021 | mamul.am
3906 | 0

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Տեսնես կլինի՞ մի օր, որ արթնանաք ու լրահոսում չհանդիպենք Հայաստանի որևէ հատվածում կամ Երևանի փողոցներում տեղի ունեցած կրակահերթերի, ռազբոռկեքի, զոհերի ու վիրավորների մասին:
Չնայած ուժային համակարգը լուրջ գործով է զբաղված՝ Փաշինյանի հետ են շարասյուններով շրջում, «վտանգավոր» ընդդիմադիրներ հետապնդում, իշխանության վերարտադրության ապահովման համար ընտրություններով աշխատում, փորձում շեֆի վախերը չեզոքացնեն:
Մի խոսքով, զբաղվում են ամեն ինչով, բացի իրենց բուն պարտականություններով: Արդյունքն էլ սա է՝ ներքին և արտաքին անվտանգային համակարգը գրեթե չի գործում՝ իներցիայով գլորվում ենք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր