Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքիայում արդեն ակնհայտ է դառնում, որ Էրդողանը ցանկություն ունի դառնալու Թուրքիայի նոր Աթաթուրք։ Ուշադրություն դարձրեք նկարին։ Այստեղ ոչ այնքան պատից Էրդողանի նկարի առկայությունն է, այլ հավասարության թաքնված քարոզը։ Աթաթուրքը Թուրքիայի հասարակության համար ամենա-ամենան է, բայց այդ Էրդողանը կարողանում է հասնել նրան, որ հավասարության սկզբունքով իր նկարը՝ սև ու սպիտակ, նույնաձև շրջանակով հայտնվի ընդունելության սենյակի պատին, այն սենյակի, որտեղ ընդունում են եվրոպացի պաշտոնյային։ Թուրքերը մեծ ուշադրություն են դարձնում այս տեսակ ժեստերի վրա։ Պարզ է, որ Թուրքիայում Էրդողանին սկսել են ընկալել որպես Թուրքիայի հզորության սիմվոլ, քանի որ որտեղ Թուրքիայի զորքը մտել է, այնտեղ գրեթե հաղթել է․․․ |