ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 408.04, EUR 390.29, RUB 6.99, GBP 434.69
+18 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+30 °C
«Եթե այդ հանքավայրերը շահագործվեն, առաջիկա մի քանի տասնամյակում Սյունիքը կդառնա ապրելու համար ոչ պիտանի տարածք»․ Սուրեն Սահակյան
14:20, 08.05.2021 | mamul.am
2429 | 0

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արամ Զավենի Սարգսյանի կուսակից Մարատ Վիրաբյանը, մեջբերելով նրա խոսքերը, գրել է․ «Մենք՝ իշխանություն լինելու դեպքում, հենց առաջին օրվանից բացելու ենք մեր երկրի բոլոր հանքերը․ ԲՈԼՈՐ հանքերը», այնուհետև ստորագրել է․ «Արամ Զավենի Սարգսյան»։
Սյունիքի մարզի տարածքում 5 տասնյակի մոտ հանքավայրերի օգտագործման լիցենզիա է տրամադրված։ Եթե այդ հանքավայրերը շահագործվեն, առաջիկա մի քանի տասնամյակում Սյունիքը կդառնա ապրելու համար ոչ պիտանի տարածք։ Դեպքերի նման զարգացման պարագայում, խոշոր հաշվով, մեկ կլինի, թե այդ տարածքն ում տիրապետման տակ է։ Հողն արժևորվում է, եթե նրա վրա մարդիկ են ապրում, վայելում բնությունը, շենացնում, վարում, ցանում, բերք հավաքում, արժեք ստեղծում ու այս ամենից հաճույք ստանում, երջանկանում։
Շատ կարևոր է ընտրություն կատարելուց առաջ կարդալ ծրագրերը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր