ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«Հիմա էլ ինձ դատի է տվել Պատրոն Դավոն»․ Նարեկ Սամսոնյան
12:12, 08.05.2021 | mamul.am
2993 | 0

«Իմ Հայաստան» կուսակցության նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ տեղեկացա, որ հիմա էլ ինձ դատի է տվել Պատրոն Դավոն: Պատրոն Դավոն իր «բարի համբավը» «արատավորված» է համարում ռուսական RT հեռուստաընկերության ֆիլմում իմ կողմից արտահայտած կարծիքի հետևանքով: Ուրեմն, մի մարդ, ում անվան հետ են կապված բանակին մատակարարված անորակ և անպիտան զենք-զինամթերքի գնումները, ում մասին մամուլում հրապարակված և չհերքված այնպիսի տեղեկություններ կան և ով հենց այս պահին կալանավորված է հենց բանակին տված մեծ վնասների համար, իմ ասածից է «վիրավորվել»:
Ես շատ եմ ցավում, որ Պատրոն Դավոն կարծում է, թե պլստալու է էն ամեն ինչի համար, ինչ արել է, բայց որպես հիշողության թամացում՝ ուզում եմ ասել, որ ինքը ոչ միայն իրավական, այլև բարոյական պատասխանատվություն է կրում մեր բանակի թուլացման, 5 հազարից ավել զոհերի, հանձնված տարածքների և կապիտուլյացիայի համար: Քեզ չթվա, թե փրկվելու ես անգամ նոր տիրոջդ՝ կապիտուլյանտի դեմ ցուցմունք տալով: Հուսով եմ՝ ինչպես ես, այնպես էլ Պատրոն Դավոն, կներկայանա դատարան ու իմ աչքերի մեջ նայելու քաջություն կունենա, կհանդիպենք դատարանում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր