ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 514.11, EUR 614.36, RUB 7.09, GBP 718.26
+16 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+27 °C
«Այգու ոռոգման համակարգի ամբողջական փոփոխության մասին հայտարարությունը դեռ հեռու է իրականությունից»․ Արշալույս Մղդեսյան
16:48, 08.05.2021
1190 | 0

«Մեդիա կենտրոն» ծրագրի խմբագիր-համակարգող Արշալույս Մղդեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում հայտնվեց այսպիսի գրառում՝ Օղակաձև այգու սկզբնամասի (Խանջյան-Տիգրան Մեծ-Քոչար հատվածի) բարեկարգման մասին:
Այգին, իսկապես, ահագին բարեկարգվել է։ Բայց ոռոգման համակարգի ամբողջական փոփոխության մասին հայտարարությունը դեռ հեռու է իրականությունից։ Առնվազն Քոչար փողոցին հարող թևում ոռոգման համակարգը շատ անմխիթար վիճակում է։ Դրան կարող եք ծանոթանալ առաջին տեսանյութում։ Հուսամ կվերակառուցվի՝ ինչպես գրված է։
Իսկ Խանջյան փողոցին հարող հատվածում «խոպանի գործ» վիճակ է դեռ։ Տպավորություն է` շինարարներն այգին բարեկարգել, ճեմուղիները կառուցել ու հետո են սկսել մտածել ոռոգման համակարգի անցկացման մասին։ Թարմ կառուցած ճեմուղիների տակից անցկացրել են նոր խողովակը, որի պատճառով ճեմուղիները տեղ-տեղ քանդվել են ու նոր ռեմոնտի կարիք ունեն։
Ու եթե մյուս բարեկարգված հատվածներում էլ նույն ձևով են նոր ոռոգման համակարգն անցկացնելու, ապա մի գործը երկու անգամ է արվելու։
Իհարկե, ողջունելի է, որ վերջապես այգին բարեկարգվում է։ Մենք էլ այն պետք է մաքուր պահենք, բայց դեռ չենք փայլում մաքրությամբ։ Այգու բարեկարգված հատվածներում տեղ-տեղ մեկ օրվա մեջ ուղղակի խոզանոցի ենք վերածում` չնայած մի քանի մետր հեռավորության վրա դատարկ աղբամաններ են տեղադրված»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր