ՄԱՄՈՒԼ.ամ
10
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 492.30, EUR 583.77, RUB 6.76, GBP 686.02
+22 °C, +21 °C ... +36 °C Վաղը`+36 °C
Հայ կնոջ դանակահարության դեպքն այս պահին որևէ պաշտոնական աղբյուր չի հաստատել․ Նիդերլանդներում ՀՀ դեսպանատուն
12:40, 08.05.2021
1778 | 0

Նիդերլանդներում ՀՀ դեսպանատունը հայտնում է․
«Տարբեր լրատվականների կողմից և սոցիալական հարթակներում տարածվող տեղեկատվությունը Նիդերլանդներում հայ կնոջ դանակահարության դեպքի վերաբերյալ այս պահին որևէ պաշտոնական աղբյուր չի հաստատել։ Լուսանկարում պատկերված կինը, որը տեղադրվել է այդ նյութի ներքո, ողջ և առողջ է և առնչություն չունի ենթադրյալ դեպքի հետ։
Դեսպանությունը կապի մեջ է Նիդերլանդների իրավապահ մարմինների հետ՝ տեղեկատվության իսկությունը պարզելու նպատակով։
Խնդրում ենք զերծ մնալ այս հարցով հետագա հրապարակումներից մինչև դեսպանության կողմից պաշտոնական տեղեկատվության հրապարակումը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր