ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Թորոսյանի արձագանքը Փաշինյանի՝ «Սերժ Սարգսյանը Ղարաբաղի կեսն էլ էր տալիս Ադրբեջանին, բայց Ալիևն ասում էր՝ ոչ» հայտարարությանը
14:24, 08.05.2021 | mamul.am
7267 | 0

«Սերժ Սարգսյանը Ղարաբաղի կեսն էլ էր տալիս Ադրբեջանին, բայց Ալիևն ասում էր՝ ոչ»,- Փաշինյանի այս ելույթին անդրադառնալով՝ ԱԺ նախկին խոսնակ Տիգրան Թորոսյանն ասաց. «Մի մարդ, երկրի ղեկավար, որի ստախոս լինելու մեջ մեղադրանքներ ներկայացրեց ոչ միայն ռուս համանախագահ Իգոր Պոպովը, այլև արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակը: Ակնհայտ է, որ այս մարդը ոչ մի ճիշտ խոսք չունի իր բերանում: Պոպովը հայտարարեց, թե ինչ կար սեղանին ու ինչ էր առաջարկվում Փաշինյանին: Պոպովն ասում էր՝ այն բանաձևը, որը եղել է սեղանին, հետևյալն էր՝ ՀՀ-ն ու ԼՂ-ն համաձայնում են վերադարձնել հարակից 5 շրջանների տարածքները Ադրբեջանին, դրանից հետո ԼՂ-ն ստանում է միջանկյալ կարգավիճակ: Այդ կարգավիճակը սահմանվում էր այնքան ժամանակվա համար, որ դրանից հետո իրականացվեր ԼՂ-ում հանրաքվե ու բնակչությունն ինքը որոշեր իր քաղաքական կարգավիճակը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր