ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Քոչարյանի «կրած» դրվագները տեսել ենք աֆրիկյան կենդանական աշխարհի ոչնչացման մեջ». Անդրանիկ Քոչարյան
15:04, 08.05.2021 | mamul.am
3433 | 0

Ռոբերտ Քոչարյանը բոլոր ընտրություններում կերտել է միայն պարտություններ, նրա վերադարձը մերժված է բոլոր սերունդների կողմից: Այս մասին «Առաջին լրատվականի» հետ զրույցում նշել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: Անդրադառնալով Ազատության հրապարակում վաղվա հանրահավաքին՝ ասել է. «Թող հավաքվեն, ցուցակագրվեն, հանրահավաք անեն: Ձեզ համար տարօրինակ չէ՞, որ ոչ մի անգամ Ռ. Քոչարյանին սպարապետի գերեզմանի մոտ ֆիքսած չեք լինի, այ էդտեղ խնդիր կա չէ՞, այ էդ խնդիրների պատասխանն ա, որ մերժել ա իրեն... Հաղթանակ բառը նույնիսկ չի կարողանում ճիշտ մտաբերի՝ «կրելու ա»... Իր «կրած» դրվագներից տեսել ենք աֆրիկյան կենդանական աշխարհի ոչնչացման մեջ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր