ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 514.11, EUR 614.36, RUB 7.09, GBP 718.26
+16 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+27 °C
«Որոշեցի հարցադրումներս թողնել նախագահական նստավայրի մուտքի պարիսպների մոտ»․ Էդգար Ղազարյան
15:48, 08.05.2021
943 | 0

«Մայիսի 4-ին Կառավարության բակում տեղ ունեցած մեր չկայացած հանդիպումից հետո ես գրավոր դիմել էի նաև ՀՀ նախագահի աշխատակազմին։ Այդ օրն ինձ զանգել և տեղեկացրել են, որ նախագահը պատրաստակամություն է հայտնել մինչև շաբաթվա վերջ ընդունելու։ Ցավոք, երեկ ինձ հետ կապ հաստատեցին աշխատակազմից և ասացին, որ նախագահը չի հրաժարվում ընդունել, սակայն հիմա չի կարող, առավել ևս, մեկնում է Մոսկվա»,- այսօր՝ ՀՀ նախագահի նստավայրի մոտ հանրային հանդիպման մեկնարկին՝ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՍԴ աշխատակաղզմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։

«Ես հանեցի հանդիպման իմ խնդրանքը, որովհետև նախագահի հետ հանդիպման նպատակ չեմ ունեցել․ իմ բոլոր խնդիրները հանրային բնույթի են և ժամկետային իմաստով ակտուալություն ունեն մինչև մայիսի 10-ը՝ ԱԺ-ում վարչապետի երկրորդ ընտրությունը»,- նկատեղ Ղազարյանը։

«Որպեսզի այդ հարցադրումները չմնան միայն իմ գրասեղանին, որոշեցի այն թողնել նախագահական նստավայրի մուտքի պարիսպների մոտ, հանրայնացնել դրանք, ակնկալել, որ նախագահը դրանց մասին կարող է ինչ-որ մի ձև տեղեկանալ»,- ասաց նա և ընթերցեց իր հարցադրումները։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր