Ավարտվեց «Պատիվ ունեմ» դաշինքի երիտասարդական թևի ներկայացուցիչների ակցիան կառավարության շենքի մոտ: «Հայաստանի Հանրապետական» և «Հայրենիք» կուսակցությունների երիտասարդները հանդես եկան հայտարարությամբ՝ նշելով, որ պահանջը միջազգային հանրությունից է՝ թույլ չտալ Ադրբեջանի և Թուրքիայի նման ցեղասպան պետություններին այլևս երբեք իրականացնել նման մարդկային, մշակութային ցեղասպանություններ, անմիջապես ազատ արձակել պահվող ու գերեվարված անձանց։ «Պատիվ ունեմ» դաշինքի երիտթևի ներկայացուցիչները նամակներ հանձնեցին ՀՀ-ում ԱՄՆ, ՌԴ և Ֆրանսիայի դեսպանություններ, ՄԱԿ-ի գրասենյակ՝ կոչով ճնշումներ գործադրել Ադրբեջանի վրա: Նրանք Կառավարության դիմաց բերել էին Սբ. Ղազանչեցոց եկեղեցու գմբեթի մակետը, որը, կազմակերպիչների խոսքով, խորհրդանշում է Ադրբեջանի վարած ցեղասպան քաղաքականությունը և վայրագության աստիճանը: |