ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Ազնավուրի «Քեզ համար Հայաստան» երգը՝ ֆրանսիական հեռուստաընկերության եթերում
18:42, 08.05.2021 | mamul.am
5661 | 0

Շառլ Ազնավուրի «Քեզ համար Հայաստան» ("Pour toi Arménie") երգը հնչել է ֆրանսիական «Cap Coeur» մանկական երգչախմբի կատարմամբ՝ «France 3» հեռուստատեսության եթերում։

Տաղավարում ներկա են եղել հայկական արմատներով ֆրանսիացի հայտնի երգիչ Պատրիկ Ֆիորին, Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի կինը՝ երգչուհի Կառլա Բրունին։
Ստեղծագործությունը սկսվել է դուդուկի հնչյուններով, ինչը հուզել է Ֆիորիին և նա ձեռքն առնելով հայկական երաժշտական գործիքը ցուցադրել է իր կողքին նստած Բրունիին, որը նույնպես տպավորվել է։

Ֆիորին երգի ընթացքում հուզվել է, այնուհետև հայերենով շնորհակալություն հայտնել ֆրանսիական «Cap Coeur» երգչախմբի փոքրիկ սաներին։

Ազնավուրի «Քեզ համար Հայաստան» երգը՝ ֆրանսիական հեռուստաընկերության եթերում
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր