ՄԱՄՈՒԼ.ամ
10
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 492.30, EUR 583.77, RUB 6.76, GBP 686.02
+20 °C, +20 °C ... +36 °C Վաղը`+36 °C
«Դուք ընդդիմադիր եք», «Չե՛մ եկել այստեղ Ձեր գնահատականների համար». բանավեճ՝ Թաթոյանի և Ղազարյանի միջև
22:30, 08.05.2021
20271 | 0

Այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում հարցազրույցի ժամանակ բանավեճ տեղի ունեցավ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի և հարցազրուցավար Պետրոս Ղազարյանի միջև:

Ղազարյանն, անդրադառնալով, ԱԺ ամբիոնից Թաթոյանի՝ Հանրային հեռուստաընկերությանը վերաբերող քննադատական ելույթին, ասաց. «Ես ուզում եմ Ձեզ հիշեցնել, որ Դուք իշխանության հակառակ կողմը չեք, և եթե ինչ-որ մեկը Ձեզ Ձեր ուզած ձևով չի լուսաբանում, դա ավտոմատ չի նշանակում դառնալ իշխանական քարոզ, իսկ եթե այդպես է, ինչպես Դուք եք պնդում, ուրեմն Դուք ընդդիմադիր եք»:

Ի պատասխան ՀՀ ՄԻՊ-ն ասաց. «Ես այստեղ եկել եմ հարցազրույցի համար, չեմ եկել Ձեր գնահատականների համար: Դուք հիմա գնահատականներ եք տալիս և նաև շահարկող բնույթի խոսքեր ասում: Խնդրում եմ այդպես չանել: Ես եկել եմ այստեղ՝ հարցեր լսելու և հարցերին պատասխաններ տալու»:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Դուք ընդդիմադիր եք», «Չե՛մ եկել այստեղ Ձեր գնահատականների համար». բանավեճ՝ Թաթոյանի և Ղազարյանի միջև
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր