ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 486.37, EUR 572.46, RUB 6.72, GBP 672.07
+27 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+27 °C
ԱՄՆ կոնգրեսականը կոչ է արել 50 մլն դոլար օգնություն տրամադրել Արցախին
23:04, 08.05.2021
2412 | 0

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնախմբի բարձրաստիճան անդամ, հանրապետական կոնգրեսական Քրիս Սմիթը կոչ է արել առնվազն 50 միլիոն դոլար մարդասիրական օգնություն հատկացնել Արցախին։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը։ Սմիթը նշել է, որ օգնությունը պետք է ուղղվի Արցախի ժողովրդին պարենային անվտանգության, բնակարանային խնդիրների, բժշկական օգնության, ենթակառուցվածքների և այլ անհետաձգելի կարիքների համար։

Հանձնախմբի ղեկավարներին ուղղված նամակում Սմիթը նշել է, որ Արցախի դեմ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած ավերիչ զավթողական պատերազմը ոչ միայն հազարավոր զոհերի պատճառ դարձավ, այլև հազարավոր մարդկանց զրկեց օթևանից և վնասեց կենսական ենթակառուցվածքները։ Սմիթն իր նամակում հիմնավորում է պատերազմի հետևանքները հաղթահարելու համար 50 մլն դոլար հատկացնելու անհրաժեշտությունը։

Կոնգրեսականը նաև դատապարտել է Թուրքիայի կողմից սիրիացի վարձկանների հավաքագրումն ու Արցախի դեմ սանձազերծած պատերազմում նրանց օգտագործումը։

Նա իր նամակում կոչ է արել նաև դադարեցնել Ադրբեջանին տրվող ռազմական ցանկացած օժանդակությունը:

Սմիթը նաև շեշտել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են տապալել Արցախում խաղաղության հաստատման հեռանկարները և հրաժարվում են հայրենիք վերադարձնել մոտ 200 հայ ռազմագերիների։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր