ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
Ադրբեջանը հայտնում է ՀՀ-ի հետ սահմանին ևս 6 նոր զորամաս ձևավորելու մասին
23:22, 08.05.2021 | mamul.am
12347 | 0

Ադրբեջանի իշխանությունները մտադիր են Արցախի մարտերից հետո Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում մինչև մայիսի վերջը ևս 6 զորամաս ձևավորել:

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ղեկավար, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևը: Հայտնում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Գուլիևը հայտնել է նաև, որ պատերազմից հետո Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում վերջին երկու ամիսների ընթացքում արդեն 10 նոր զորամասեր են բացվել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր