ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +11 °C ... +23 °C Վաղը`+24 °C
«Հաղթանակ»․ Վաղարշակ Հարությունյանը՝ Շուշիի կորստից հետո oրվա խորհրդի մասին
12:04, 09.05.2021 | mamul.am
2452 | 0

Հաղթանակի զբոսայգում իշխանության ներկայացուցիչները խուսափում էին Շուշիի վերաբերյալ լրագրողների հարցերից:

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, ԱԽ քարտուղարի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանը, փոխվարչապետի պաշտոնակատարներ Մհեր Գրիգորյանն ու Տիգրան Ավինյանն անպատասխան թողեցին հարցը, թե «Շուշին հանձնելուց հետո օրվա խորհուրդը նրանց համար ինչպիսի՞ն է»։

Հարցին մեկ բառով պատասխանեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը՝ նշելով. «Հաղթանակ»։ Վերջինը չարձագանքեց դիտարկմանը, թե արդեն այդ հաղթանակը չկա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր