ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Մեգան Մարքլը մանկական գիրք կհրապարակի
21:56, 09.05.2021 | mamul.am
12888 | 0

Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը որոշել է մանկական գիրք է գրել, որը նվիրել է իր ամուսնուն և որդուն: Այս մասին հայտնում է Reuters-ը։
«Նստարան» կոչվող գիրքը հոր և որդու միջև հարաբերությունների մասին է՝ արքայազն Հարրիի և որդու՝ Արչիի օրինակով։ Գրքի հրապարակումը նախատեսված է հունիսի 8-ին:
Այն նախատեսված է 3-7 տարեկան երեխաների համար և կթողարկվի Penguin Random House հրատարակչության կողմից:
««Նստարան»-ն սկսվեց որպես բանաստեղծություն, որը հայրիկների օրվա կապակցությյամբ գրեցի իմ ամուսնու համար՝ Արչիի ծնվելուց 1 ամիս անց: Այս բանաստեղծությունը իսկական պատմություն դարձավ»,- իր գրքի մասին պատմել է դքսուհին։
Հեղինակը հույս ունի, որ գիրքն արձագանք կգտնի յուրաքանչյուր ընտանիքում՝ անկախ դրա կազմից։
Գրքի պատկերազարդմամբ զբաղվել է նկարիչ Քրիստիան Ռոբինսոնը: Դքսուհին պատմել է, որ սերտորեն համագործակցել է նկարչի հետ, քանի որ նկարազարդումները նրա համար շատ կարևոր են եղել։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր