ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Վեց ամիս է անցել, իսկ այդ ճանապարհային քարտեզը ֆեյսբուքյան գրառումից այն կողմ չի անցել». Կնյազ Սարոյան
13:44, 10.05.2021 | mamul.am
3847 | 0

ԱԺ աշխատակազմի լրատվության և հանրության հետ կապերի վարչության նախկին ղեկավար Կնյազ Սարոյանը գրել է. «Կապիտուլյացիոն հայտարարությունից հետո հանրությանը մոլորեցնելու համար Նիկոլ Փաշինյանը հրապարակել էր վեց ամսյա ճանապարհային քարտեզ։ Այսօր արդեն վեց ամիս է անցել, իսկ այդ ճանապարհային քարտեզն այդպես էլ սովորական ֆեյսբուքյան գրառումից այն կողմ չի անցել, բայց նույն հպարտությամբ նա օրինակ Ադրբեջանին սահմանակից Գեղարքունիքում մարդկանց ասֆալտով է ուրախացնում։
Մինչդեռ այդ ճանապարհային քարտեզում օրինակ նշված էր՝ բանակցային գործընթացի վերականգնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով կամ օրինակ անհետ կորածների ճակատագրերի շուտափույթ պարզաբանում։
Վեց ամիս անց ոչ միայն անհետ կորածների ճակատագրերից տեղեկություն չկա, այլ նույնիսկ հստակ թիվն է թաքցվում։ Եվ այսպես շարունակ ...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր